Ֆրանսիայի նախագահը ցանկանում է, որ Կիլիան Մբապեին թույլ տան մասնակցել Օլիմպիական խաղերին։
Էմանուել Մակրոնը մասնակցել է օլիմպիական կրակի Ֆրանսիա հանձնման արարողությանը։ Այն տեղի է ունեցել Մարսելում։
Մինչ պետության ղեկավարը թվարկում էր այն մարզաձևերը, որոնցում Ֆրանսիան կարող է մեդալներ նվաճել, կատակերգու Պոլ դե Սեն-Սերնինը բղավել է. «Կլինի Կիկին, կլինի Կիլիանը․․․»
«Հուսով եմ։ Ամեն դեպքում, ես առավելագույն ճնշում եմ գործադրել նրա, այսպես կոչված, ապագա ակումբի վրա»,- պատասխանել է Մակրոնը։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։