Այսօր՝ մայիսի 8-ին, կայացել է Հռոմի (Իտալիա) WTA-1000 մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Էլինա Ավանեսյանի և իսպանուհի Քրիստինա Բուկշայի միջև։
Ավանեսյանը հաղթել է 6:7 (3:7), 6:0, 7:5 հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 34 րոպե։ Նշենք, որ մրցակիցները նախկինում երբեք չեն հանդիպել կորտում։
Ավանեսյանը երկրորդ շրջանում կհանդիպի Չեխիայի ներկայացուցիչ Բարբորա Կրեյչիկովայի հետ:
Մրցաշարի գործող չեմպիոնը ղազախստանցի թենիսիստուհի Ելենա Ռիբակինան է։