Մադրիդի «Ռեալը» կստանա Լա լիգայի չեմպիոնական գավաթը «Ալավեսի» հետ 36-րդ տուրի տնային հանդիպումից հետո, հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Նախկինում ակումբի ղեկավարությունը խնդրել էր մրցանակաբաշխությունը մայիսի 11-ին չանցկացնել «Գրանադայի» մարզադաշտում։ Հետո տեղեկություն հայտնվեց, որ թիմին գավաթը կշնորհեն ակումբի մարզաբազայում։
Սակայն Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) երրորդ անգամ փոխել է որոշումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, չեմպիոնական գավաթի հանձնման արարողությունը տեղի կունենա մայիսի 14-ին «Ալավեսի» հետ հանդիպումից հետո։
Այս մրցաշրջանում «Ռեալը» ժամանակից շուտ երաշխավորեց չեմպիոնությունը՝ 34 խաղում վաստակելով 87 միավոր։