Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջիկա պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։
«Պետք չէ մաթեմատիկայով զբաղվել: Այն, ինչ մենք միշտ ցանկանում էինք, եզրափակչում խաղալն էր։ Եվ այս հանդիպումը ոչնչով պակաս չէ, քան եզրափակիչը։ Իհարկե, մենք փորձում ենք օգտվել այն հանգամանքից, որ խաղն կայանալու է մեր հարկի տակ։ Հուսով եմ, որ սա առավելություն կլինի մեզ համար։ Բայց այս մակարդակում հազվադեպ է պատահում, որ մյուս թիմն այնքան վախենա, որ չկարողանա խաղալ իր ֆուտբոլը»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Կրոոսի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Հիշեցնենք, որ «Բավարիա» — «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 8-ին։ Խաղը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:00-ին: Նշենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։