Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հետաքրքիր դրվագ է պատմել մադրիդյան թիմի կազմում իր կարիերայի սկզբից։
«Ես դասարանում էի դասընկերներիս հետ, երբ մայրս ինձ ասաց, որ պետք է «Ռեալի» հետ մեկնեմ Նորվեգիա՝ Չեմպիոնների լիգայի խաղին (ամենայն հավանականությամբ խոսքը Չեմպիոնների լիգայի «Ռոսենբորգի» հետ խաղի մասին է (2:0), 1997/ 1998 մրցաշրջան):
Ընկերների հետ դասի նստող տղայից ես վերածվեցի Մորիենտեսի, Զեեդորֆի և Ռաուլի հետ նույն սեղանի շուրջ նստող մարդու»,- Կասիլյասի խոսքերը մեջբերել է Մադրիդ Xtra ալիքը X սոցիալական ցանցում (նախկինում՝
Կասիլյասը «Ռեալում» հանդես է եկել 1999-2015 թվականներին։ Այս ընթացքում դարպասապահն արքայական ակումբի կազմում անցկացրել է 725 հանդիպում, որից 264-ում դարպասն անառիկ է պահել, իսկ մնացածում բաց է թողել 751 գոլ։
Մադրիդի «Ռեալի» հետ Կասիլյասը 5 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ՝ Իսպանիայի գավաթում, չորս անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթ: Միջազգային հարթակում դարպասապահը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և մեկ անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունում: