«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հայտնել է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հետաքրքրված է հարձակվող Մեյսոն Գրինվուդի ծառայություններով։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով է անցկացնում իսպանական ակումբում։
«Լապորտան ինձ հարցրել է Գրինվուդի մասին: Նա որոշ տեղեկություններ է իմացել»,- Խետաֆեի նախագահի խոսքն է մեջբերել Managing Barca-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամռանը բաժանվել ֆուտբոլիստից։ Հաղորդվում էր, որ նրանով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն» և «Յուվենտուսը»։
Այս մրցաշրջանում 22-ամյա Մեյսոնը խփել է 8 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
























































