Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կարող է ավարտել կարիերան այս մրցաշրջանից հետո, հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը դեռ չի արձագանքել պայմանագիրը երկարաձգելու ակումբի առաջարկին։ Կիսապաշտպանը մտածում է Եվրոպայի առաջնությունից հետո կարիերան ավարտելու մասին։ Ֆուտբոլիստն այս տարբերակը արդեն քննարկել է իր ընտանիքի անդամների հետ։
Կրոսը չի ցանկանում խանգարել Մադրիդի «Ռեալի» մարզական զարգացմանը, ուստի դեռ չի ընդունել պայմանագրի երկարաձգման առաջարկը։ Նշվում է, որ նա չի ցանկանում հանդես գալ որևէ այլ ակումբում։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։