Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բավարիայի» հետ պատասխան խաղում խաղադաշտ դուրս կգա դարպասապահ Անդրեյ Լունինը:
«Ըստ պլանի՝ Անդրեյ Լունինը պետք է մեկնարկային կազմում լինի «Բավարիայի» հետ հանդիպմանը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Բավարիա» պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ մայիսի 8-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Այդ հանդիպմանը ևս մադրիդցիների դարպասը պաշտպանել է ուկրաինացի Անդրեյ Լունինը։
Վնասվածքից ապաքինված Տիբո Կուրտուան մասնակցել է Լա լիգայի 34-րդ տուրի «Կադիսի» հետ հանդիպմանը (3:0):
























































