«Բարսելոնան» ցանկանում է հարձակվող Վիտոր Ռոկեին վարձակալությամբ տրամադրել Լա Լիգայի ակումբներից մեկին, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ իսպանական ակումբում խաղալը թույլ կտա 19-ամյա բրազիլացուն ընտելանալ առաջնությանն ու ավելի արագ յուրացնել իսպաներենը։
Նշվում է նաև, որ Ռոկեն ինքը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում մնալ կատալոնական թիմում և չի դիտարկում այլ ակումբ տեղափոխվելու հնարավոր տարբերակը։
19-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին «Ատլետիկո Պարանաենսեից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը: