Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնարկային կազմում է լինելու Լա լիգայի 34-րդ տուրի «Կադիսի» դեմ խաղում։
«Տիբո Կուրտուան կմասնակցի «Կադիսի» հետ հանդիպմանը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Մադրիդի «Ռեալը» մայիսի 4-ին կընդունի «Կադիսին»։
2023 թվականի ամռանից դարպասապահը ապաքինվում է ձախ ծնկի վնասվածքից, ինչի պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել։