«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն արձագանքել է Չավիի՝ կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում մնալու որոշմանը.
«Բարսելոնայում իրավիճակը կարգավորելու համար Չավին որոշեց մնալ: Դա ճիշտ որոշում էր։ Կարծում եմ, որ նա և թիմը այնքան էլ լավ մրցաշրջան չեն անցկացրել:
Նրանք ոչ մի տիտղոս չեն նվաճել: Բայց Չավին որոշեց մնալ՝ ունենալով պայմանագիր մինչև 2025 թվականը»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Betfair-ը։
33 տուրից հետո «Բարսելոնան» 73 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը» (84 միավոր):