Աշխարհի 31-րդ ռակետ, չեխ Իրժի Լեգեչկան ազդրի վնասվածքի պատճառով 1-ին սեթում, 3:3 հաշվի ժամանակ հրաժարվել է Մադրիդում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչ խաղը շարունակելուց։
Այսպիսով, Ֆելիքս Օժյե-Ալիասիմեն (35-րդը ATP-ի վարկանիշային աղյուսակում) դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ։
Կիրակի օրը՝ մայիսի 5-ին, տիտղոսի համար խաղում կանադացին կմրցի աշխարհի ութերորդ ռակետ Անդրեյ Ռուբլյովի հետ։
Նա կիսաեզրափակիչում երկու սեթում հաղթել էր ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։