Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է այս մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորի խաղի մասին։
«Նա դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բավարիայի» դեմ առաջին խաղում: Այս պահին նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։
Վինիսիուսն այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» առաջատարներից մեկն է։ Նա «Ոսկե գնդակի» հավակնորդ է, եթե «Ռեալը» հաղթի Չեմպիոնների լիգան:
Վինիսիուսն արդեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակում է»,- Ռիվալդոյի խոսքերն է փոխանցում Betfair-ը։