ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը (0:1)։
«Մենք գիտեինք, որ դժվար հանդիպում է լինելու: Նրանք տանը խաղում էին իրենց երկրպագուների աջակցությամբ։ Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար, բայց չստացվեց: Պատասխան խաղում մենք ամեն ինչ կտանք, դիմակայության ավարտին մնացել է 90 րոպե։ Մենք կենտրոնանալու ենք հաջորդ խաղի վրա և ամեն ինչ կանենք հաղթելու համար։ Մենք ունենք առավելագույն մոտիվացիա և կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք»,- Մենդեշի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ մայիսի 7-ին, Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00։