Հարձակվող Կարիմ Բենզեման, ով այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադում», ժամանել է իր նախկին ակումբի՝ Մադրիդի «Ռեալի» մարզաբազա։
Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ինչպես հայտնի է դարձել լրագրողին, «արքայական» ակումբը կօգնի ֆրանսիացի ֆուտբոլիստին բուժզննում անցնելու և վնասվածքից ապաքինվելու հարցում։
«Ալ-Իթիհադն» աջակցել է այս նախաձեռնությանը և շնորհակալություն հայտնել մադրիդյան ակումբին օգնության համար:
36-ամյա հարձակվողը Սաուդյան Արաբիայի ակումբի կազմը համալրել է 2023 թվականի ամռանը։ Բենզեման թիմի կազմում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։