Աշխարհի 17-րդ ռակետ, թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Մադրիդում (Իսպանիա) ընթացող Masters մրցաշարի չորրորդ շրջանում։
Ապրիլի 30-ին նա երեք սեթում 7:5, 6:3, 6:4 հաշվով պարտվել է ATP-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Յանիկ Սիներին։
Նշենք, որ մարզիկները կորտում անցկացրել են 2 ժամ 10 րոպե։
Մադրիդում (Իսպանիա) ընթացող Masters մրցաշարի 1/4 եզրափակչում Յանիկ Սիները կխաղա աշխարհի 35-րդ ռակետ Ֆելիքս Օժյե-Ալիասիմեի հետ։