«Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին նոր մրցաշրջանից առաջ կգլխավորի «Հերենվենը»: Կողմերը պայմանավորվել են երկամյա պայմանագիր կնքել։ Այս մասին հայտնում է AD-ն։
Այս պաշտոնում վան Պերսին կփոխարինի Կիս վան Վոնդերենին, որիէ մրցաշրջանի վերջում հեռանալու մասին հայտնի էր դարձել մի փոքր ավելի վաղ։ Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ «Հերենվենը» Էրեդիվիզիեի աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը։
Որպես ֆուտբոլիստ՝ Վան Պերսին հայտնի է նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Ֆեներբահչեի» և «Ֆեյենորդի» կազմում իր ելույթներով, որտեղ նա ավարտեց կարիերան և մարզչական կարիերա սկսեց երիտասարդական թիմում։