Մայիսի 4-ին ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կկայանա տարվա ամենասպասված մենամարտերից մեկը։ IBF, WBC, WBO և WBA վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Սաուլ Ալվարես Կանելոն կմրցի սուպերմիջին քաշային կարգի դասակարգման 3-րդ համար, մեքսիկացի Ջեյմ Մունգուայի հետ։
Նույն երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգա նաև Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Պողոսյանը։ 28-ամյա բռնցքամարտիկը թեթևագույն քաշային կարգում կմրցի մեքսիկացի Ադրիան Տորեսի հետ։
20-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 7 մենամարտում հաղթանակ է տարել։
Արսեն Պողոսյանը անցկացրել է 5 մենամարտ, որից 3-ում հաղթել է, կրել 1 պարտություն, մեկ մենամարտ էլ ավարտվել է ոչ-ոքի։