Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Վալենսիային»՝ 4-2:
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Դրանից հետո «Վալենսիան» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ. 27-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ուգո Դուրոն, իսկ 11 րոպե անց Պեպելուն իրացրեց 11 մետրանոցը։
Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը մնացին 10 հոգով․ կարմիր քարտ ստացավ «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին։
Երկրորդ խաղակեսում Ռոբերտ Լևանդովսկու հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց կատալոնացիներին։
«Բարսելոնան» (73 միավոր) Լա Լիգայում բարձրացավ երկրորդ տեղ։ «Վալենսիան» (47) մրցաշարային աղյուսակում ութերորդն է: