Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է պայմանագիր կնքել Խավի Սիմոնսի հետ, ով նախկինում հանդես է եկել կատալոնական ակումբի համակարգում։
Լրագրող Խոսե Ալվարեսի խոսքերով, «Բարսան» ակնկալում է համաձայնության գալ ֆուտբոլիստի վարձակալության հարցում, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական ՊՍԺ-ին։
Խավին ներկայումս վարձակալությամբ հանդես է գալիս «ՌԲ Լայպցիգում»:
Ենթադրվում է, որ ինքը՝ Սիմոնսը, ցանկանում է վերադառնալ ակումբ, որտեղ հանդես է եկել թիմի ակադեմիայում 2010-ից 2019 թվականներին։
Այս մրցաշրջանում հոլանդացին 7 գոլ է խփել և 11 գոլային փոխանցում կատարել գերմանական Բունդեսլիգայում: