«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, թե ինչ է մտածում թիմի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի ապագայի մասին։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս ամռանը։
«Ես ցանկանում եմ, որ նա երկարաձգի պայմանագիրը և մնա թիմում: Հիմա ամեն ինչ կախված է նրանից։ Ակումբը գիտի իմ դիրքորոշումը։ Ռոբերտոն կարող է օգնել մեզ»,- Չավիի խոսքն է մեջբերել Sport.es-ը։
Այս մրցաշրջանում իսպանացին Լա Լիգայում անցկացրել է 9 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 1 միավորով զիջելով երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնային»: