«Բետիսի» հենակետային կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսը մոտ է ազատ գործակալի կարգավիճակով «Բարսելոնա» տեղափոխվելուն: Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիներն արդեն համաձայնեցրել են 30-ամյա կիսապաշտպանի պայմանագրի պայմանները, որը նախատեսված կլինի մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ռոդրիգեսը կդառնա «Բարսելոնայի» խաղացող, երբ այս ամառ ավարտվի նրա գործող պայմանագիրը «Բետիսի» հետ:
Գվիդո Ռոդրիգեսը «Բետիս» է տեղափոխվել 2020 թվականին՝ մեքսիկական «Ամերիկա» ակումբից։ Այս մրցաշրջանում 30-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։