Լա Լիգայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Ալմերիան» սեփական հարկի տակ 1-3 հաշվով զիջեց «Խետաֆեին»։
33 տուրից հետո «Ալմերիան» իր ակտիվում ունի ընդամենը 14 միավոր։ Հիշեցնենք, որ մրցաշրջանի արդյունքներով, առաջնությունում վերջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը լքում են մրցաշարը։
«Ալմերիան» 17-րդ տեղում գտնվող «Սելտային» զիջում է 17 միավոր։ Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ «Ալմերիան» կորցրեց հնարավորությունը Լա լիգայում իր տեղը պահելու համար։
Ակումբն իր պատմության մեջ 8-րդ մրցաշրջանն է անցկացնում Լա լիգայում։ 2007/08 մրցաշրջանում, որը դեբյուտային էր «Ալմերիայի» համար, ակումբը դարձավ լիգայի սենսացիաներից մեկը՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականն առաջնությունում։
18-րդ և 19-րդ տեղերն այս պահին զբաղեցնում են «Կադիսը» (25 միավոր) և «Գրանադան» (18 միավոր)։