Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է 2023/2024 մրցաշրջանի ավարտին «Ոսկե գնդակի» համար բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի և անգլիացի Ջուդ Բելինգհեմի միջև պայքարը։
«Ո՞վ է ավելի արժանի «Ոսկե գնդակին»՝ Վինիսիուսը, թե՞ Բելինգհեմը․․․ Երկուսն էլ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն:
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում խփել է 19 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում։
Բելինգհեմն անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։