Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆա Մարինը կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բայերը» հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Նշվում է, որ լեւերկուզենյան թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստի ծառայություններով։
Մարին այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ալավեսում»: Այս մրցաշրջանում 21-ամյա պաշտպանը անցկացրել է 31 հանդիպում։