Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի Պրիմերայի 33-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» հետ կայանալիք խաղից առաջ խոսել է ֆուտբոլիստների մարզավիճակի մասին։
«Կարծում եմ՝ Բելինգհեմն ու Ռոդրիգոն վաղը հասանելի կլինեն: Մենդին կլինի թիմի հետ։ Ես նախընտրում եմ, որ նա մնա այստեղ՝ Մադրիդում և պատրաստվի Չեմպիոնների լիգային»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Madrid Universal-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Ռեալի» վինգեր Ռոդրիգո Գոեսը բաց է թողել մարզումը հարբուխի պատճառով։ Գաստրոէնտերիտի պատճառով մարզումը բաց է թողել նաև հարձակողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
«Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի 23։00-ին։