«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հեշտությամբ դուրս եկավ Մադրիդում (Իսպանիա) ընթացող Masters շարքի մրցաշարի երկրորդ շրջան, որի գործող չեմպիոնը Կարլոս Ալկարասն է (2):
Առաջին շրջանի խաղում Նադալը 6:1, 6:0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի 16-ամյա ներկայացուցիչ Դարվին Բլանշին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 4 րոպե։
Մադրիդի մրցաշարում Նադալի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս դե Մինաուրը։
Թենիսիստներն արդեն խաղացել են այս ամիս Բարսելոնայում կայացած մրցաշարում։ Այնտեղ Դե Մինաուրը 37-ամյա իսպանացուն հաղթել է 7։5, 6։1 հաշվով։