Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Լոս Բլանկոսի» դարպասապահ Տիբո Կուրտուայի վիճակի մասին, ով մարտի կեսերին պատռել էր մենիսկը։
«Կուրտուան լավ է: Կարծում եմ, որ նա հասանելի կլինի հաջորդ շաբաթ: Նա կկարողանա խաղալ «Կադիսի» հետ հանդիպմանը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
























































