Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» հետ հանդիպման մասին։
«Էլ Կլասիկոյի շուրջ հակասությո՞ւնը: Դա ինձ չի անհանգստացնում: Հիմա մենք այնքան լավ զգացողություններ ունենք, որ այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջը, ոչ մի կերպ չի ազդում մեզ վրա։ Մենք զգացողություն ունենք, որ ֆանտաստիկ կերպով կավարտենք մրցաշրջանը։ Խոսակցությունները մեզ համար ոչինչ չեն նշանակում»,- Անչելոտիի խոսքը մեջբերել է Madrid Universal-ը։
«Ռեալը» զբաղեցնում է առաջին տեղը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 32 խաղում վաստակել է 81 միավոր։ «Բարսելոնան» 70 միավորով երկրորդ տեղում է։