Իսպանացի մասնագետ Չավին մեկնաբանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում մնալու իր որոշումը։
«Ես փոխեցի միտքս, քանի որ լիակատար վստահություն զգացի նախագահի և խաղացողների կողմից: Նախագիծը դեռ ավարտված չէ։ Ես և իմ անձնակազմը մեզ հզոր ենք զգում կարևոր բանի հասնելու համար: Բոլորը գիտեն, թե ինչպես եմ ես վերաբերվում այս ակումբին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ Չավին կշարունակի աշխատել ակումբում։
32 տուրից հետո կատալոնացիները Լա Լիգայում 70 միավորով զբաղեցնում են երկրորդ տեղը՝ առաջատար «Ռեալին» զիջելով 11 միավորով։