«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հաստատել է Չավիի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատանքը շարունակելու ցանկության մասին տեղեկությունը։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ իսպանացի մասնագետը կշարունակի աշխատանքը կատալոնական թիմում։
«Չավին կմնա, նրան ամեն ինչ դուր է գալիս։ Մենք չենք աշխատել այլ մարզիչ հրավիրելու տարբերակների վրա։ Դեկուն վստահում է Չավիին»,- մեջբերում է Յուստեին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: