«Բայերի» առաջատար Ալեխանդրո Գրիմալդոն խոստովանել է, որ ցանկանում է ապագայում վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ 28-ամյա ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է «Բարսելոնայում», սակայն առաջին թիմում իր նորամուտը չի նշել:
«Ապագայում ես կցանկանայի խաղալ Լա Լիգայում, քանի որ Իսպանիան իմ հայրենիքն է»,- խաղացողի խոսքն է մեջբերել Marca-ն։
28-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերի» կազմում դարձել է Գերմանիայի չեմպիոն։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։