Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն ասել է, որ տեսանելի ապագայում չի պատրաստվում հեռանալ իսպանական ակումբից։
«Ես շատ եմ սիրում այս ակումբը։ Հուսով եմ, որ ընդմիշտ կմնամ այստեղ: Անչելոտի՞ն։ Նա ինձ համար հոր պես է», — Ռոդրիգոյի խոսքերը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):
Ռոդրիգոն 23 տարեկան է և Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։