Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է թիմի հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։
«Մենք չենք պատրաստվում Լամինին համեմատել Լեո Մեսսիի հետ․․․ Յամալը բոլորովին այլ ֆուտբոլիստ է։
Նրան շատ դժվար է կանգնեցնել խաղադաշտում: Այս տղան «Բարսելոնայի» ներկան ու ապագան է»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Marca պարբերականը։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում 16-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 31 հանդիպում։ Յամալը դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: