Աշխարհի վեցերորդ ռակետ նորվեգացի Կասպեր Ռուդը 7:5, 6:3 հաշվով հաղթել է հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասին (ATP-ի դասակարգման աղյուսակում 7-րդ տեղ) Բարսելոնայում (Իսպանիա) ընթացող ATP-500 մրցաշարի տիտղոսի համար պայքարում:
Նշենք, որ մարզիկները կորտում անցկացրել են 1 ժամ 29 րոպե։
Հիշեցնենք, որ Ռուդի համար սա առաջին տիտղոսն է ATP-500 մրցաշարում։ Մինչ այս մրցաշարերի ամենամեծ կատեգորիան, որում նորվեգացին տիտղոսներ էր նվաճել, ATP-250-ն էր (10 տիտղոս):
Ցիցիպասը 11 անգամ խաղացել է ATP-500 մրցաշարերում, սակայն չի կարողացել ոչ մի տիտղոս նվաճել այս կարգի մրցաշարում։