71 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակով մեկնարկեցին Սերբիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մադոյանն առավելության հասավ հունգարացի Ռոմեո Բուսայի նկատմամբ, իսկ Մանասյանը ուժեղ գտնվեց սլովակ Դավիդ Միխալեկից։
Նախօրեին հաղթանակ էր տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։