«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին իսպանական Պրիմերայի 32-րդ տուրում Էլ Կլասիկոյի խաղից առաջ, որը կկայանա վաղը՝ ապրիլի 21-ին, ընդգծել է Մադրիդի «Ռեալի» ներուժը։
«Պատահական չէ, որ «Ռեալը» վերջին երեք տարվա ընթացքում երկու անգամ դուրս է թողել Չեմպիոնների լիգայից աշխարհի լավագույն թիմին։
Ես այնքան չեմ հավատում բախտին, որքան աշխատանքին:
«Ռեալի» երեք հարձակվողներն ավելի շատ աշխատեցին, քան երբևէ», — Չավիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։