«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չկարողացավ դուրս գալ Բարսելոնայում (Իսպանիա) ընթացող ATP-500 մրցաշարի երրորդ փուլ։
Երկրորդ շրջանի խաղում 37-ամյա Նադալը 5:7, 1:6 հաշվով պարտվել է աշխարհի 11-րդ ռակետ, 25-ամյա ավստրալացի Ալեքս դե Մինաուրին (4):
Հանդիպումը տևել է 1 ժամ 52 րոպե։
Դե Մինաուրի հաջորդ մրցակիցը Բարսելոնայում կլինի Դանիել Ալտմայերի (Գերմանիա) և Արթուր Ֆիսի (Ֆրանսիա, 16) հանդիպման հաղթողը։