«Բայերի» գլխավոր տնօրեն Ֆերնանդո Կարրոն վստահ է, որ թիմի մարզիչ Խաբի Ալոնսոն ապագայում կգլխավորի Մադրիդի «Ռեալը»։
Լևերկուզենի «Բայերը» Ալոնսոյի գլխավորությամբ ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը։
«Չեմ կասկածում, որ մի օր Խաբի Ալոնսոն կդառնա «Ռեալի» մարզիչը։ Հարցը միայն այն է, թե երբ նա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ։ Բայց դա տեղի կունենա, հավատացեք ինձ: Ես համոզված եմ»,- ասել է Կարոն El Larguero-ին: