«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե ինչ է նախատեսում անել մրցաշրջանի ավարտից հետո:
Հունվարին գերմանացին հայտարարեց «Լիվերպուլից» հեռանալու և մարզչական կարիերան առնվազն մեկ տարով ընդմիջելու որոշման մասին։
«Կինս՝ Ուլլան, ասաց, որ ես պետք է սովորեմ խոհարարություն և պարի դասընթացներ անցնեմ: Ես պատասխանեցի, որ նա այնքան էլ չի ցանկանում, որ ես դադար վերցնեմ:
Ի վերջո, եթե ես սկսեմ դա անել, չորս շաբաթից կվերադառնամ մարզչական աշխատանքի: Սա իմ կյանքում առաջին անգամն է, երբ ես իրական պատկերացում չեմ ունենա այն մասին, թե ինչ եմ անելու: Եվ դա հենց այն է, ինչ ես ցանկանում եմ»,- ասել է Կլոպը Sky News-ին տված հարցազրույցում: