«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել կիսապաշտպան Ռաֆինյայից ոչ պակաս, քան 80 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը շատ գոհ է 27-ամյա բրազիլացուց և դժվար կլինի ընդունել առաջարկը, քանի դեռ այն անիրագործելի չէ: Ռաֆինյայի գնի վերաբերյալ որոշումը կայացվել է Պրեմիեր լիգայի ակումբներից 60 միլիոն եվրոյի առաջարկներ ստանալուց հետո։
Ֆուտբոլիստով հետաքրքրված ակումբների թվում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս մրցաշրջանում Ռաֆինյան անցկացրել է 31 հանդիպում, դարձել 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Բրազիլացին «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի հուլիսին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը Ռաֆինյային գնահատում է 50 միլիոն եվրո: