«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի 1/4 եզրափակիչի պատասխան խաղից առաջ նշել է «բլաուգրանայի» առավելությունը ՊՍԺ-ի նկատմամբ։
«Մենք ավելի ուժեղ ենք պաշտպանական հմտություններով: Սա է տարբերությունը»,- Պեդրիի խոսքերը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի 1/4 եզրափակիչի «Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին և կանցկացվի Իսպանիայում։