Աշխարհի 10-րդ ռակետ, նորվեգացի թենիսիստ Կասպեր Ռուդը դուրս է եկել Մոնտե Կարլոյում (Մոնակո) ընթացող Մասթերսի եզրափակիչ։
Նորվեգացին երեք սեթում հաղթեց աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչին։ Հանդիպումն ավարտվել է 6:4, 1:6, 6:4 հաշվով։
Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 17 րոպե։
Եզրափակչում Կասպեր Ռուդը կխաղա Հունաստանի ներկայացուցիչ, աշխարհի 12-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասի հետ։