«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն վստահ է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղից առաջ հյուրանոցում սննդային թունավորում է ստացել, հայտնում է Daily Star-ը։ Ապրիլի 9-ին կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3:
32-ամյա բելգիացին իրեն վատ է զգացել և չի մասնակցել հանդիպմանը։ Նա իրեն վատ էր զգացել հանդերձարանում։ Ակումբի բժիշկներին անհանգստացրել էր զանգվածային թունավորումը, սակայն դա տեղի չի ունեցել։
Դե Բրույնեն արդեն վերադարձել է մարզումներին և պատրաստ կլինի «Լութոնի» դեմ խաղին:
«Ռեալի» հետ պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին՝ Մանչեսթերում։