Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի առաջին մասնակիցը։
51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը կիսաեզրափակիչում 4։1 հաշվով հաղթել է լեհ Մաթեուս Սզոկզարին ու կպայքարի չեմպիոնության համար:
Հիշեցնենք՝ Հայաստանը ևս 4 ներկայացուցիչ ունի երիտասարդների ԵԱ-ի կիսաեզրափակչում: Ներկայացնում ենք մեր պատվիրակներին և նրանց մրցակիցներին.
54 կգ՝ Լուսիա Ավետիսյան — Ուրանիա Կանցարի (Հունաստան),
57 կգ՝ Էրիկ Առստամյան — Ռասուլ Գուլիև (Ուկրաինա),
92 կգ՝ Դավիթ Սիմոնյան — Ռուսլան Պերեժիլով (Ուկրաինա)
+92 կգ՝ Միսակ Տեփանյան — Սեբաստիան Տրուչանովիչ (Լիտվա):
Նշած բռնցքամարտիկները իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե մեդալ: