Ավարտին է մոտենում Խորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Արդեն հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները: Նրանց թվում են Հայաստանի հինգ մարզիկներ: Ներկայացնում ենք մեր պատվիրակներին և նրանց մրցակիցներին.
54 կգ՝ Լուսիա Ավետիսյան — Ուրանիա Կանցարի (Հունաստան),
51 կգ՝ Դավիթ Սաֆարյան — Մատեուշ Շչոչարժ (Լեհաստան),
57 կգ՝ Էրիկ Առստամյան — Ռասուլ Գուլիև (Ուկրաինա),
92 կգ՝ Դավիթ Սիմոնյան — Ռուսլան Պերեժիլով (Ուկրաինա)
+92 կգ՝ Միսակ Տեփանյան — Սեբաստիան Տրուչանովիչ (Լիտվա):
Նշած բռնցքամարտիկները իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե մեդալ: Այսօր հայտնի կդառնան եզրափակիչի մասնակիցները: