Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը կարծում է, որ Իսպանիայի առաջնությունում հանդես են գալիս լավագույն ֆուտբոլիստները։
«Լավագույն խաղացողները միշտ խաղում են Լա լիգայում։ Ես 99,99 տոկոսով վստահ եմ, որ Մբապեն կհայտնվի «Ռեալում».
Հոլանդի հետ, իմ կարծիքով, կարճաժամկետ հեռանկարում ամեն ինչ ավելի բարդ է։ Նա այնքան էլ երկար չի խաղում «Մանչեսթեր Սիթիում», որպեսզի մտածի տեղափոխության մասին»,- Տեբասի խոսքն է մեջբերել Marca-ն: