«Բարսելոնայի» նախկին խաղացող Թիերի Անրին խոսել է այն պատճառների մասին, թե ինչու է այս ակումբին առանձնահատուկ համարում։
««Բարսելոնայում» մտածում են ոչ թե հաղթանակների, այլ խաղի որակի մասին։ Դա նման է առաքելության՝ երկրպագուներին, խաղադաշտում գտնվող խաղացողներին և մարզչական շտաբին ֆուտբոլից հաճույք ստանալու հնարավորություն տալու համար:
Դուք պետք է իսկապես սիրեք այն, ինչ անում եք: Ահա թե ինչու «Բարսելոնայում», երբ հաղթում ես, պետք է դա գեղեցիկ անես»,- Անրիի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































