Արդեն տեղեկացրել էինք, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալու Իգաուայինն ու կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը, չնայած երկրում տիրող քաոսին, փորձել են մեկնել Իտալիայից:
Ըստ նախնականի, ոստիկանությունը թույլ չէր տվել հարձակվողին հեռանալ: Սակայն պարզ է դառնում, որ Իգուայինն ունեցել է անձնական պատճառներ. ֆուտբոլիստի մայրը հիվանդ է: Իգուայինը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի բացասական պատասխանից հետո միայն կարողացել է մեկնել Արգենտինա:
Իսկ ահա Բենտանկուրը, որը նույնպես Իգուայինի հետ է եղել, մնացել է Իտալիայում. ոստիկանությունը նրան թույլ չի տվել հեռանալ երկրից: