«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու հավանականության մասին։
«Բարսելոնան» կարո՞ղ է հաղթել Չեմպիոնների լիգան: Իհարկե, նրանք շանսեր ունեն, քանի որ քառորդ եզրափակիչում են։ Եթե նրանք առաջադիմեն, ապա կխաղան Մադրիդի «Ատլետիկոյի» կամ «Բորուսիայի» հետ, և սա «Ռեալը» կամ «Սիթին» չէ: Այս դեպքում նրանք հնարավորություն կունենան դուրս գալ եզրափակիչ»,- Կումանի խոսքն է մեջբերել Marca-ն։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կատալոնացիները 3:2 հաշվով հաղթել են ՊՍԺ-ին։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին՝ Բարսելոնայում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։